Նորություններ

Պատահարներ

Այրվել են տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը

11:19 / 21.05.2020

Մայիսի 21-ին, ժամը 09:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խ.Հայրիկ փողոցում՝ նախկին հեծանիվի գործարանի մոտակայքում գտնվող տնակում, հրդեհ է բռնկվել: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խ.Հայրիկ փողոցի տնակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:34-ին, մարվել՝ 09:42-ին: Այրվել են տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 5 քմ)։

← Վերադառնալ ցուցակին