Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափման աշխատանքներ

15:00 / 21.05.2020



Մայիսի 21-ին ժամը 09:45-ից մինչ 14։43-ը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաբերդ թաղամասում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի տներից մեկի մոտակայքում, Գոգավան գյուղում, Ալավերդի-Սանահին ավտոճանապարհի 6-րդ կմ-ին և Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97-րդ կմ-ին, Սյունիքի մարզի Կապան-Քաջարան ավտոճանապարհի 17-18-րդ կմ-ին, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ իրականացրել է արհեստական քարաթափում:

Հարկադիր քարաթափման աշխատաքներին մասնակցել են «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի և «Սպիտակի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները։

← Վերադառնալ ցուցակին