Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հեռացրել են ծառն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

09:45 / 23.05.2020

Մայիսի 22-ին, ժամը 19։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լազոյի փողոցի թիվ 8 հասցեի մոտակայքում ուժեղ քամուց ծառը պոկվել և ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով վնասվել են էլեկտրական մալուխներ։

Փրկարարները մասնատել են ընկած ծառը (մոտ 50 սմ տրամագծի) և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

← Վերադառնալ ցուցակին