Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ամրացրել են տան տանիքի թիթեղյա ծածկը

10:23 / 23.05.2020



Մայիսի 22-ին, ժամը 19:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի տներից մեկի տանիքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամուց պոկվել է տան տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 2 քմ), ինչպես նաև նախկին մաշկային հիվանդանոցի տանիքից մոտ 15 թիթեղ պոկվել և ընկել է տան մոտակայքում։

Փրկարարներն ամրացրել են տան տանիքի վնասված հատվածը և հեռացրել մոտակայքում ընկած թիթեղները:

← Վերադառնալ ցուցակին