Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ամրացրել են տանիքի թուլացած կառուցա­տարրերը

11:10 / 23.05.2020

Մայիսի 22-ին, ժամը 20:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 31 շենքի տանիքի կառուցատարրերը քամու պատճառով թուլացել են, առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն ամրացրել են տանիքի թուլացած կառուցա­տարրերը (մոտ 20 քմ) և հեռացրել վնասված հատվածը (մոտ 10 քմ)։

← Վերադառնալ ցուցակին