Նորություններ

Պատահարներ

Հրդեհ բնակարանում. տուժածներ չկան

12:20 / 23.05.2020

Մայիսի 22-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 20:57-ին: Այրվել են բնակարանի ննջասենյակում գտնվող մեկ մահճակալ և մեկ ներքնակ՝ մասամբ։

← Վերադառնալ ցուցակին