Նորություններ

Պատահարներ

Հրդեհ հացատանը

12:28 / 23.05.2020

Մայիսի 23-ին, ժամը 01։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Բարեկամության փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բարեկամության փողոցի թիվ 13 տանը կից հացատանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:58-ին, մարվել՝ 02։20-ին:

Այրվել են հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը (10 քմ): 

← Վերադառնալ ցուցակին