Նորություններ

Պատահարներ

Փրկարարները ծառի կոտրված հատվածը հեռացրել են անվտանգ տարածք

10:29 / 26.05.2020

Մայիսի 25-ին, ժամը 15։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում ծառը կոտրվել է, ընկել էլեկտրական լարերի վրա և կախվել դեպի երթևեկելի գոտի․ հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները՝ «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ միասին, ծառի կոտրված հատվածը հեռացրել են անվտանգ տարածք։

← Վերադառնալ ցուցակին