Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գյուրջյան փողոցում․ կա տուժած

08:28 / 27.05.2020

Մայիսի 26-ին, ժամը 20։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորք 3-րդ զանգվածում՝ «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան մոտակայքում, տեղի ունցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյուրջյան փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում «Sigma» մակնիշի մոպեդը բախվել է «Volvo XC 90» մակնիշի ավտոմեքենային․ մոպեդի վարորդ Վարդան Վ․-ն ստացել է մարմնական վնասվածքներ։

Փրկարարները Վարդան Վ-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

← Վերադառնալ ցուցակին