Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

08:36 / 27.05.2020

Մայիսի 26-ին, ժամը 16:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի 21-րդ փողոցի թիվ 7 շենքի տանիքի տակի հատվածից երեսպատման սալիկները պոկվում և ընկնում են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնավոր ավտոկռունկի օգնությամբ իրականացրել են շենքի տանիքի հատվածի թափվող քարերի ապամոնտաժման աշխատանքներ և ապահովել են անվտանգությունը։

← Վերադառնալ ցուցակին