Նորություններ

Պատահարներ

Քաղաքացին ցած է նետվել կամրջից

09:55 / 28.05.2020

Մայիսի 27-ին, ժամը 23։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Արմավիր քաղաքի «Կարմիր» կոչվող կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Մարիաննա Մ․-ն (ծնված 2006 թ․) կամրջից նետվել է։

Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, այնուհետև տեղափոխվել՝ Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

← Վերադառնալ ցուցակին