Նորություններ

Պատահարներ

Արևաշատ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

08:30 / 26.06.2020

Հունիսի 25-ին, ժամը 19։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում՝ ֆուտբոլի դաշտի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Արաքս» թռչնաֆաբրիկայի տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:05-ին, մարվել՝ 20:33-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին