Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 45․9 հա տարածք

09:00 / 26.06.2020

Հունիսի 25-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 600 քմ, 400 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, 8000 քմ, 3000 քմ, 600 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, 500 քմ, 800 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 400 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 5000 քմ, 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 5000 քմ, 1․5 հա, 2500 քմ, Փարպի գյուղում՝ մոտ 7 հա,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 5000 քմ, Այնթափ գյուղում՝ մոտ 1․5 հա, Լանջազատ գյուղում՝ մոտ 500 քմ, Խարբերդ գյուղում՝ մոտ 800 քմ, Դաշտաքար գյուղում՝ մոտ 3000 քմ,

Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում՝ մոտ 5 հա, 20 հա,

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 2000 քմ, Կապան քաղաքում՝ 2․5 հա, 1500 քմ, Նորաշենիկ գյուղում՝ 3 հա,

Տավուշի մարզի Այգեձոր գյուղում՝ 3000 քմ,

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ 5000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին