Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

10:45 / 27.06.2020

Հունիսի 26-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծաղկաշենի գյուղի սկզբնամաասում ավտոմեքենան կախվել է դեպի ձորը․ առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ուղղել և ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին