Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել են տանկի արկերի մարտագլխիկներ

09:10 / 28.06.2020

Հունիսի 27-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Մոզի աղբյուր» կոչվող տարածքում՝ Արփա գետում, հայտնաբերվել է տանկի արկ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկից երկու փրկարար ծառայող։

Պարզվել է, որ հայտնաբերվածը տանկի արկի 12 մարտագլխիկներ են։

Փրկարարները հայտնաբերված մարտագլխիկները հանձնել են ոստիկանության աշխատակիցներին:

← Վերադառնալ ցուցակին