Նորություններ

Պատահարներ

Բախվել են մոտոցիկլետն ու մարդատար ավտոմեքենան

09:20 / 28.06.2020

Հունիսի 27-ին, ժամը 20։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մոտոցիկլետն ու մարդատար ավտոմեքենան․ կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արգիշտի Ս․, ծնված 1997 թ.) և մոտոցիկլետը (վարորդ՝ Հրայր Ն․)։ Հրայր Ն․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտոցիկլետը, դադարեցրել մոտոցիկլետի վառելիքի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

← Վերադառնալ ցուցակին