Նորություններ

Պատահարներ

Այրվել է ավտոմեքենա

09:30 / 28.06.2020

Հունիսի 27-ին, ժամը 23։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղի Ալավերդյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:09-ին, մարվել` 00:32-ին: Այրվել են տան մոտակա ավտոտնակում կայանած «ՎԱԶ-2106» մակ­նիշի ավտոմեքենան և տան լոգարանի կախովի առաստաղը՝ մոտ 4 քմ։

← Վերադառնալ ցուցակին