Նորություններ

Պատահարներ

Գազի արտահոսք ավտոմեքենայից

09:50 / 28.06.2020

Հունիսի 27-ին, ժամը 19։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում գտնվող ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք, վարորդը բացակայում է:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները փակել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վաղինակ Հ․) գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ վարորդի մոտենալը:

← Վերադառնալ ցուցակին