Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արշակունյաց պողոտայում

10:37 / 30.06.2020

Հունիսի 29-ին, ժամը 23։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 65/3 հասցեի մոտակայքում բախվել են «Samand» (վարորդ՝ Արթուր Մ․) և «BMW» (վարորդ՝ Արման Դ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից․ «Samand» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արամ Ա․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արմինե Մ․-ն (ծնված 1989 թ․)՝ «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

← Վերադառնալ ցուցակին