Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը

10:53 / 30.06.2020

Հունիսի 29-ին, ժամը 21։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Կորեայի ձոր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Hyundai Elison» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 50 մ)։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից․ փրկարարները նրանց մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Վարորդը տեղափոխվել է ԲԿ, իսկ ուղևոր Անահիտ Գ․-ն հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։

Շտապօգնության աշխատակիցներն ավտոմեքենայի մյուս ուղևորներ Սիրան Մ․-ին, Եսայի Թ․-ին և Լիլիթ Թ․-ին տեղում ցուցաբերել են բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

← Վերադառնալ ցուցակին