Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 3.7 հա տարածք

09:00 / 30.06.2020

Հունիսի 29-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, 200 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 400 քմ, Երասխ գյուղում՝ մոտ 2 հա, Այնթապ-Նոր Կյուրին ավտոճանապարհին՝ 3500 քմ,

Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում՝ 300 քմ,

Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ 3000 քմ, Քասախ գյուղում՝ 4000 քմ։ 

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին