Նորություններ

Պատահարներ

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

13:29 / 30.06.2020

Հունիսի 30-ին, ժամը 09։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են տան մանսարդային տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:40-ին, մարվել՝ 10:08-ին:

 

← Վերադառնալ ցուցակին