Նորություններ

Պատահարներ

Կեղծ ահազանգ ռումբի վերաբերյալ

16:00 / 01.07.2020



Հուլիսի 1-ին, ժամը 14։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի ֆուդկորտում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել տարհանում (100-ից ավել քաղաքացի)։

Փրկարարները ոստիկանության և տեղի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են տեղազննում, որի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։

← Վերադառնալ ցուցակին