Նորություններ

Պատահարներ

Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ

08:50 / 10.07.2020

Հուլիսի 9-ին, ժամը 13։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:31-ին, մարվել՝ 15:20-ին: Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։

← Վերադառնալ ցուցակին