Նորություններ

Պատահարներ

Փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դին

10:10 / 10.07.2020

Հուլիսի 9-ին, ժամը 22:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ քաղաքացու դին գտնվում է Հրազդան գետում:

Փրկարարները գետից դուրս են բերել մոտ 60 տարեկան տղամարդու դի։

← Վերադառնալ ցուցակին