Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 8.6 հա տարածք

08:30 / 13.07.2020

Հուլիսի 12-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 4000 քմ, 800 քմՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 4500 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 1500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 3 հա, 

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1 հա, Շահումյան գյուղում՝ 300 քմ, Խարբերդի ամառանոցներում՝ 1500 քմ, 

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 2,5 հա, 400 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 1500 քմ, Զովունի գյուղում՝ 2500 քմ, 

Լոռու մարզի Փամբակ գյուղում՝ 400 քմ, 

Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում՝ 4000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին