Նորություններ

Պատահարներ

Հրդեհ բնակարանում․ տուժածներ չկան

16:35 / 13.07.2020

Հուլիսի 13-ին, ժամը 14:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հ․ Ավետիսյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:01-ին: Այրվել է բնակարանի խոհանոցի կահույքը։

← Վերադառնալ ցուցակին