Նորություններ

Պատահարներ

Հրդեհ ավտոմեքենայում

09:42 / 25.07.2020

Հուլիսի 25-ին, ժամը 00։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ «Սուրբ» կոչվող հատվածում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:19-ին, մարվել` 00:27-ին:

Այրվել են «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Արտյոմ Բ․) շարժիչի հատվածը, ցուցիչ­ների վահանակը և մեկ անվադող:

← Վերադառնալ ցուցակին