Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

10:00 / 25.07.2020

Հուլիսի 24-ին, ժամը 22։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղացած ուժեղ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվել են Գյումրի քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի տներից մեկը և այդ տան բակը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տանն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ: 

← Վերադառնալ ցուցակին