Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Կապան քաղաքում․ կա տուժած

08:45 / 26.07.2020

Հուլիսի 26-ին, ժամը 01։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վանիկ Ա․, ծնված 1958 թ.) և «Samad» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ահաթ Գհոդսի Կհոդաջիհոլի, ծնված 1987 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի):

Փրկարարները Վանիկ Ա․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

← Վերադառնալ ցուցակին