Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 7․2 հա տարածք

09:20 / 26.07.2020

Հուլիսի 25-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 800 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 3000 քմ,

Արարատի մարզի Գինեվետ գյուղում՝ 2 հա,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 5000 քմ, 3000 քմ, Այգեկ գյուղում՝ 5000 քմ,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, Քաջարան քաղաքում՝ 3 հա։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին