Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են Կորեայի ձորում բռնկված հրդեհը

19:00 / 26.07.2020

Հուլիսի 26-ին, ժամը 14։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

 Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։34-ին, մարել՝ 18։00-ին։ Այրվել է մոտ 1․5 հա խոտածածկ տարածք։

← Վերադառնալ ցուցակին