Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Այգեձոր-Արծվաբերդ ավտոճանապարհին

08:35 / 27.07.2020

Հուլիսի 27-ին, ժամը 01:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր-Արծվաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Ո․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և, մոտ 50 մ գլորվելով, հայտնվել ձորում:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ուղևոր Արսեն Զ․-ին (ծնված 1986 թ․), Արման Վ․-ին (ծնվ․1989թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները Արսեն Զ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Սարգիս Ո․-ինը՝ միջին ծանրության իսկ Արման Վ․-ինը՝ բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին