Նորություններ

Պատահարներ

Հրդեհ երկաթգծի «Կարմիր բլուր» կոչվող կայարանում

18:36 / 30.07.2020

Հուլիսի 30-ին, ժամը 16։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղու» «Կարմիր բլուր» կոչվող կայարանում այրվում է չբեռնված շոգեքարշ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին, մարվել՝ 18։24-ին։ Այրվել է շոգեքարշի շարժիչի հատվածը։

← Վերադառնալ ցուցակին