Նորություններ

Պատահարներ

էլեկտրական լարերի կարճ միացում Կառավարության 1-ին մասնաշենքում

09:00 / 31.07.2020

Հուլիսի 30-ին, ժամը 21:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կառավարության մասնաշենքի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ տեղի է ունեցել Մ․ Ադամյան փողոցում գտնվող Կառավարության 1-ին մասնաշենքի 2-րդ հարկի արտաքին պատին ամրացված էլ.լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։ 

← Վերադառնալ ցուցակին