Նորություններ

Պատահարներ

Մուշավան թաղամասում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

09:15 / 31.07.2020

Հուլիսի 30-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի 3-րդ զանգվածի 11-րդ փողոցում այրվում է բուսածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուշավան թաղամասի ամառանոցներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։45-ին, մարվել՝ 20։58-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

← Վերադառնալ ցուցակին