Նորություններ

Պատահարներ

Այրվել մոտ 20 հա ցորենի հնձած արտ

09:25 / 31.07.2020

Հուլիսի 30-ին, ժամը 16։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի 1-ին փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։15-ին, մարվել՝ 19։12-ին։ Այրվել մոտ 20 հա ցորենի հնձած արտ։

← Վերադառնալ ցուցակին