Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին

09:40 / 31.07.2020

Հուլիսի 30-ին, ժամը 19:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 3-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին, մարվել` 22:03-ին: Այրվել է մոտ 10 հա հնձած ցորենի արտ:

← Վերադառնալ ցուցակին