Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները

09:50 / 31.07.2020

Հուլիսի 30-ին, ժամը 22։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտավան գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դաշտավան գյուղի սկզբնամասում բախվել են «Mercedes» (վարորդ՝ Արտակ Ճ․, ծնված 1981 թ.) և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները։ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել ավտոմեքենայի հաղորդալարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և մոտեցրել ավտոքարշակին:

← Վերադառնալ ցուցակին