Նորություններ

Պատահարներ

Այրվել է չշահագործվող տնակ

10:00 / 31.07.2020

Հուլիսի 30-ին, ժամը 22։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նաիրի» ԲԿ-ի մոտակայքում՝ Հրազդանի կիրճում, այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող քարե տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։32-ին, մարվել՝ 23։13-ին։ Այրվել է տնակը (40 քմ)՝ գույքով։

← Վերադառնալ ցուցակին