Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Արշալույս գյուղի վարչական հողատարածքներում

10:15 / 31.07.2020

Հուլիսի 30-ին, ժամը 23։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արշալույս ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:46-ին, մարվել՝ 00:49-ին:

Պարզվել է, որ Արշալույս գյուղի վարչական հողատարածքներում այրվել է մոտ 15 հա հնձած ցորենի արտ:

← Վերադառնալ ցուցակին