Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Վանաձոր քաղաքում․ կա տուժած

10:35 / 31.07.2020

Հուլիսի 30-ին, ժամը 22։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 6 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 3 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes» (վարորդ՝ Արտյոմ Յ․, ծնված 1982 թ․) և «BMW» (վարորդ՝ Էդմոն Պ․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (Հասմիկ Խ․, ծնված 1997 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

← Վերադառնալ ցուցակին