Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած

10:50 / 31.07.2020

Հուլիսի 31-ին, ժամը 03։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ռուս ուղղափառ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով, իսկ վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը։

← Վերադառնալ ցուցակին