Նորություններ

Պատահարներ

Մարվել է Ոսկեվազ գյուղում բռնկված հրդեհը

18:00 / 31.07.2020

Հուլիսի 31-ին, ժամը 13։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Ոսկեվազի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է 15։42-ին, մարվել՝ 16։50-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։

← Վերադառնալ ցուցակին