Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Էջմիածին քաղաքում

11:12 / 01.08.2020

Օգոստոսի 1-ին, ժամը 00։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Կիրովի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վազգեն Առաջին փողոցի մոտակայքում բախվել են «Opel Аstra G» (վարորդ՝ Զավեն Վ․, ծնված 1995 թ.) և «Toyota Corolla» (վարորդ՝ Հայկազ Բ․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին