Նորություններ

Պատահարներ

Մերգելյան ինստիտուտի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

14:45 / 01.08.2020

Օգոստոսի 1-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մերգելյան ինստիտուտի տարածքում գտնվող մեկհարկանի շինության տանիքում։ 

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բուժապահովման վարչության օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի երկաթյա իրերի արտադրամասի տանիքում (150 ք․մ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։51-ին, մարվել` 15։21-ին։ Այրվել են արտադրամասի տանիքի փայտյա կառուցատարրերը (90 քմ):

← Վերադառնալ ցուցակին