Նորություններ

Պատահարներ

Հրդեհ տրակտորի՝ անասնակերով բեռնված կցորդիչում

16:00 / 01.08.2020

Օգոստոսի 1-ին, ժամը 10:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն գյուղի սկզբնամասում՝ բեռնատարի կցորդիչի վրա կուտակված անասնակեր է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի սկզբնամասում այրվում է Վրեժ Պ․-ին պատկանող տրակտորի՝ 40 հակ անասնակերով բեռնված կցորդիչը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:37-ին: 

← Վերադառնալ ցուցակին