Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Մովսես գյուղում գտնվող տան նկուղում

10:49 / 01.08.2020

Հուլիսի 31-ին, ժամը 18:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ համայնքի Մովսես բնակավայրում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մովսես բնակավայրի 9-րդ փողոցի տներից մեկի նկուղում։

Հրդեհը մեկուսացվել է 18։55-ին, մարվել՝ 20։34-ին։ Այրվել է նկուղի առաստաղի փայտյա կառուցատարրերը (մոտ 12 քմ) և նկուղում՝ գույք և տեխնիկա։

Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ (ընդհանուր՝ 100 քմ)։

← Վերադառնալ ցուցակին