Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Ազատավան գյուղում․ այրվել է 200 հակ անասնակեր

08:15 / 06.08.2020

Օգոստոսի 5-ին, ժամը 19:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղի Պարոնյան փողոցի տներից մեկի բակում այրվում  է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել` 22:30-ին: Տան բակում այրվել է 200 հակ կուտակած անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին