Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

09:50 / 14.08.2020

Օգոստոսի 13-ին, ժամը 17:46-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պառնի գյուղի մոտակայքում գտնվող Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն Օֆելյա Դ.-ին (ծնված 1960 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

← Վերադառնալ ցուցակին